Քաղաքական - Կոթիում հակառակորդի կրակոցից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում. Արծրուն Հովհաննիսյան

Երեկ Տավուշի մարզի Կոթի գյուղում հակառակորդի կրակոցից վիրավորված պայմանագրային զինծառայող Եղիշե Չախմախչյանի կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ զինծառայողը վնասվածք է ստացել ուսի շրջանում: Այս պահին զինծառոյողը գտնվում է Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում:
tert.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ