Քաղաքական - Հակակոռուպցիոն ռազմավարության այս նախագծով ԱԱԾ-ն դառնալու է շատ ավելի ուժեղ կառույց. Փաշինյան

ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության այս նախագծով միանշանակ ԱԱԾ-ն դառնալու է շատ ավելի ուժեղ կառույց՝ շատ ավելի լուրջ խորքային, բովանդակային գործառույթներով: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 3-ին, կառավարության նիստում այդ Ռազմավարության նախագծի քննարկման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, ազգային անվտանգությունը պետք է լինի ժողովրդի անվտանգության ողնաշարը. «Այս նախագծով ԱԱԾ-ն շատ լուրջ ուժեղանալու է եւ շատ ավելի կարեւոր լծակներ է ունենալու՝ ազգային անվտանգությունը, դրա սպառնալիքները կանխարգելելու համար»:


Փաշինյանը հավելեց, որ ոստիկանությունը նույնպես ուժեղանալու է՝ հասարակական անտանգությունը ապահովելու իմաստով:

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը եւս համաձայնեց, որ հակակոռուպցիոն գործունեությունը պետք է հեռու լինի ԱԱԾ-ից, եւ այս քայլով ԱԱԾ-ն ուժեղանալու է: Նա հավելեց, որ պետք է օգտագործել ոստիկանության եւ ԱԱԾ-ի օպերատիվ աշխատանքի փորձը, նրանց ուժերը:

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը նշեց, որ երբ խնդիր է դրվել ակտիվացնել կոռուպցիայի դեմ պայքարը, շեշտը դրվել է ԱԱԾ-ի վրա, ինչը չի նշանակում, որ մյուս գործառույթները մոռացության են տրվել:

Հաստատվեց ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը. Կլինի միասնական մարմին՝ Հակակոռուպցիոն կոմիտե

NEWS.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ