Քաղաքական - «Արփինե Հովհաննիսյանից ներողություն չեմ պատրաստվում խնդրել». Անդրանիկ Քոչարյան

Զարմանալի է, որ թեման հետաքրքրություն է առաջացրել վերնագրի շուրջ, մինչդեռ եթե հարցազրույցը նայել եք, պետք է տեսնեիք դրա բովանդակային խորությունը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ մեկնաբանելով արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի մասով իր կողմից արված արտահայտությունը։

«Ես հարցին պատասխանել եմ՝ արձագանքելով դրան նախորդած հարցազրույցում Արփինե Հովհաննիսյանի կողմից իմ անունը հոլովելուն, իհարկե՝ նա ասաց որպես օրինակ կամ պայմանականորեն, ես էլ հակադարձել եմ, պայմանականորեն իմ անունը հոլովելու փոխարեն կարող էր այլ անուն հոլովել, ենթադրենք մայրիկի կամ ընտանիքի այլ անդամի, կամ իրենը եթե վերաբերում է նախկինում հայտարարագրված ունեցվածքին։ Իմ ունեցվածքի հայտարարագիրը դրված է կայքերում եւ եթե Արփինե Հովհաննիսյանը հանկարծ իր պաշտոնավարման տարիներին էլ կարող էր ամեն ինչին ծանոթ լինել, բայց ինքը հարցազրույցում քաղաքական իրողություններին տվել է սխալ գնահատականներ, նաեւ իմ անձի վերաբերյալ, որի պատասխանը ես տվել եմ այդպիսի ձեւակերպմամբ»,–նշեց նա։


Անդրանիկ Քոչարյանը համոզված է՝ հարցազրույցում իր կողմից հնչեցրած խոսքերից վիրավորվածների մեջ տեսնում է այն ռեսուրսը, որի մասին Արփինե Հովհաննիսյանը խոսել էր.

«Ես ինչքան հասկացա բացի Արփինե Հովհաննիսյանից բոլորը վիրավորվել են, որոշակի լյուստրացիայի բան նկատեցի այստեղ...վիրավորվածների մեջ տեսնում եմ այն ռեսուրսը, որը նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը հայտարարեց, որ ամբողջ ռեսուրսը կկիրառի այդ երիտասարդների հետ կապված իրավական թնջուկը լուսաբանելու համար։ Այս ռեսուրսի մեջ տեսնում եմ միայն ֆեյքեր, հայհոյանքների տեսքով։ Ես չեմ ջնջել, արժեր, որ դուք նայեք Արփինե Հովհաննիսյանի ռեսուրսը, հայհոյանքների բովանդակությունը, բնույթը»։

Պատգամավորը շեշտեց՝ Արփինե Հովհաննիսյանից ներողություն չի պատրաստվում խնդրել.

«Ներողություն չեմ պատրաստվում խնդրել, սպասում եմ Արփինե Հովհաննիսյանը իր հարցազրույցում արած հայտարարությունը որեւէ կերպ մեկնաբանի, իսկ եթե Արփինե Հովհաննիսյանի ընտանիքի անդամները որեւէ կերպ նեղացել են, եթե նեղացրել եմ նրա հայրիկին, ես պատրաստ եմ հանդիպել նրա հետ եւ քննարկեմ, թե այս խնդիրը որտեղ է առաջացել, ես պատրաստ եմ, որեւէ խնդիր չկա»։

Հիշեցնենք, որ Անդրանիկ Քոչարյանը իր հարցազրույցներից մեկում վիրավորական արտահայտություն էր արել Արփինե Հովհաննիսյանի հասցեին, որը բուռը քննարկման առիթ էր դարձել։

news.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ