Քաղաքական - Հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է վիրավորվել

Հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի գործողությունների արդյունքում երեկ՝ հոկտեմբերի 1-ին, պայմանագրային զինծառայող է վիրավորվել. նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Երեկ՝ երեկոյան ժամը՝ 22։45-ին նրան տեղափոխել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն։

NEWS.am-ի հետ զրույցում Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի տնօրեն Գարունիկ Ղուշչյանն ասաց, որ զինծառայողն այս պահին տեղափոխվել է զինվորական հոսպիտալ։ Նրա մոտ ախտորոշվել է աջ ուսային շրջանի հրազենային բեկորային խուլ վերքեր։
 NEWS.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ