Տարածաշրջան - Ադրբեջանի եւ Իրանի սահմանին լուրջ միջադեպ է տեղի ունեցել

Ադրբեջանի եւ Իրանի սահմանին հոկտեմբերի 2-ի գիշերը տեղի է ունեցել լուրջ միջադեպ։

Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, կեսգիշերին մոտ ադրբեջանական սահմանապահ վերակարգը պետական սահմանի խախտում է պարզել երեք անհայտ անձանց կողմից։ Հետեւելով սահմանախախտներին՝ սահմանապահներն օդ նախազգուշական կրակ են բացել։ Սահմանախախտները կրակ են բացել սահմանապահ վերակարգի ուղղությամբ, ինչից հետո փորձել են փախչել Իրանի կողմը։ Պատասխան կրակով երեք սահմանախախտներն էլ սպանվել են։ Սահմանը խախտողների զննման ժամանակ հայտնաբերվել է պայուսակ 15 կիլոգրամ տարբեր թմրանյութերով եւ կարճափող հրացան փամփուշտներով։

news.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ