Քաղաքական - Եվս 1,5-ժամանոց հանդիպում ունեցա ՌԴ նախագահի հետ՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Փաշինյան

Եվս մեկ մեկուկես ժամանոց հանդիպում ունեցա ՌԴ նախագահի հետ. հանդիպումը կայացավ «Զվարթնոց» օդանավակայանում: Այս մասին Facebook_ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հայ-ռուսական հարաբերությունները հուսալի եւ դրական հունի մեջ են: ՌԴ նախագահը քիչ առաջ մեկնեց Հայաստանից»,-ընդգծել է նա:

Ավելի վաղ մեկ այլ գրառմամբ Փաշինյանը տեղեկացրել էր, որ փայլուն զրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Նա տեղեկացրել էր, որ երկկողմ ռազմավարական հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում:



 NEWS.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ