Մշակույթ - Ջիգարխանյանը դժվարությամբ է ոտքի վրա մնացել Մարկ Զախարովի հուղարկավորության ժամանակ

Դերասան և ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանը ներկա է գտնվել Մարկ Զախարովի վերջին հրաժեշտի արարողությանը: Ինչպես նշում է kp.ru-ն, Ջիգարխանյանը, թեև լավ առողջական վիճակում չի գտնվում, այնուամենայնիվ այցելել է իր գործընկերոջ հուղարկավորությանը:

Հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել «Լենկոմ» թատրոնում: Ջիգարխանյանին ուղեկցել են օգնականները, որոնք օգնում էին վերջինիս դանդաղ քայլերով առաջ գնալ: Աղբյուրի փոխանցմամբ՝ 83-ամյա դերասանը դժվարությամբ էր ոտքի վրա կանգնում և, հավանաբար, ծանր է տարել ընկերոջ կորուստը:

Մոսկվայի «Լենկոմ» թատրոնի ռեժիսոր և գեղարվեստական ղեկավար Մարկ Զախարովին հուղարկավորել են մայրաքաղաքի Նովոդևիչյան գերեզմանատանը:

Հիշեցնենք, որ մշակութային գործիչը կյանքից հեռացել է սեպտեմբերի 28-ին թոքերի կրկնակի երկարատև բորբոքման հետևանքով:
tert.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ