Հասարակություն - Ազնավուրն ավելի քան երբևէ ներկա է հայերի, ֆրանսիացիների և աշխարհի իր երկրպագուների սրտերում․ դեսպանատուն

Այսօր լրանում է ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան տարելիցը։ Ազնավուրը կյանքից հեռացավ 2018թ․-ի հոկտեմբերի 1-ին՝ 94 տարեկան հասակում։

«Մեկ տարի առաջ Շառլ Ազնավուրը մեզ լքեց: Նա ավելի քան երբևէ ներկա է հայերի, ֆրանսիացիների և ամբողջ աշխարհի իր երկրպագուների սրտերում:

Նրա ժառանգությունը կշարունակի ոգեշնչել մեզ, հատկապես Երևանի Շառլ Ազնավուր կենտրոնում, որը կներառի ինտերակտիվ թանգարան և իր հարկի տակ կընդունի Հայաստանի ապագա Ֆրանսիական ինստիտուտը, դրանով իսկ դառնալով Հայաստանում երկար սպասված ֆրանսիական մշակույթը տունը»,-այս մասին ասվում է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության ֆեյսբուքյան էջում։
panorama.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ