Քաղաքական - Պուտինը Երևանում հանդիպումներ կունենա Փաշինյանի և Ռոհանիի հետ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրասիական տնտեսական խորհրդի գագաթնաժողովի շրջանակում, որը կկայանա հոկտեմբերի 1-ին՝ Երեւանում, առանձին հանդիպումներ կանցկացնի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ Կրեմլի մամուլի ծառայությանը հղումով:

«Միջոցառման շրջանակում կկայանան Պուտինի բանակցությունները Հայաստանի վարչապետ Փաշինյանի և Իրանի նախագահ Ռոհանիի հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 tert.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ