Տնտեսություն - «Հյուսիս-Հարավ» ճանապարհի կառուցման վարկի չափը կազմում է 180 մլն դոլար. ԶԵԲ փոխնախագահ

Հայաստանին Զարգացման եվրասիական բանկի տրամադրած վարկի չափը «Հյուսիս-Հարավ» ճանապարհի կառուցման համար կազմում է 180 մլն դոլար։ Այս մասին «Մեծ Եվրասիան տրանսմայրցամաքային տրանսպորտային հանգույցների համատեքստում» պանելային նստաշրջանում սեպտեմբերի 30-ին ասել է Զարգացման եվրասիական բանկի վարչության փոխնախագահ, պետական քարտուղար Անդրեյ Կրայնին։

Նա ավելացրել է, որ Զարգացման եվրասիական բանկը պատրաստ է աջակցել այն նախագծերին, որոնք կնպաստեն ԵՏՄ զարգացմանը։ Կրայնին նկատել է, որ միության գոյության տարիների ընթացքում ԵՏՄ ոչ մի երկրում չի կառուցվել գերարագ երկաթուղային ոչ մի մայրուղի, այն դեպքում, երբ Չինաստանում այդ ընթացքում կառուցվել է ավելի քան 1000 կիլոմետր նման ճանապարհ։ «Պետք է ակտիվություն ցուցաբերել եւ ռեսուրսներ ներգրավել լուրջ նախագծերի իրականացման համար, եւ չպետք է ամաչել, որ այս կամ այն երկրի որեւէ տնտեսություն ռեսուրսային է։ Այդպիսի ռեսուրսային երկրներ են Կանադան եւ Ավստրալիան, բայց դա նրանց չի խանգարում զարգացնել իրենց տնտեսությունը»,- պարզաբանել է նա։
 NEWS.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ