Քաղաքական - «Ժառանգություն». Խորհրդի նախագահ է ընտրվել Րաֆֆի Հովհաննիսյանը

«Ժառանգություն» կուսակցությունը Հայաստանի` մեծությամբ երկրորդ քաղաք Գյումրիում գումարել է իր քաղաքական խորհրդի հանրապետական հերթական նիստը:

«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայության հաղորդմամբ, հնչել են  տարբեր զեկուցումներ, քննարկվել է կուսակցության գործադիր մարմնի ընդհանուր հաշվետվությունը, որը ներկայացրին վարչության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը և փոխնախագահ Նարինե Դիլբարյանը: Քաղաքական խորհուրդը հանգամանալից  քննարկել է  Հայաստանի և տարածաշրջանի ընթացիկ իրավիճակը՝ նախանշելով դրանց զարգացման հնարավոր սցենարները:

Նաև քվեարկությամբ ընտրել է քաղաքական խորհրդի ղեկավարին: Րաֆֆի Հովհաննիսյանը կշարունակի իր գործունեությունը որպես քաղաքական խորհրդի նախագահ:

  Գյումրիի նորաբաց մշակութային-երիտասարդական «Գարաժ Ակումբում» խորհրդակցության ավարտից հետո տեղի է ունեցել հատուկ ընդունելություն, որին մասնակցել են կառավարության բարձրաստիճան անձինք, քաղաքական ու մշակութային գործիչներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, լրագրողներ, կուսակցության անդամներ և բարեկամներ:

Ընդունելությունը նվիրված էր  «Ժառանգության» հիմնադրման 17-ամյակին:


Panorama.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ