Տնտեսություն - Ցավոք, տուգանքները խստացրել են, ինչը վնասում է մեր ներկրողներին. Միքայել Մելքումյանը` Վերին Լարսի կուտակումների մասին

Վերին Լարսում կուտակումները որոշ չափով թուլանում են: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

 

Մելքումյանի խոսքով` կուտակումների հիմնական պատճառը բեռների նախատեսվածից ավել քաշերն են, որոնք, բացի կուտակումներ առաջացնելուց, նաև տուգանք են ստանում:

 

«Ես երեկվանից անմիջական կապի մեջ եմ Վերին Լարսի տնտեսվարող ոլորտի գործընկերների հետ:  Վերջին տեղեկությունը, որ ստացա մի քանի ժամ առաջ, այն էր, որ արդեն 150 մեքենա թողել են, որ անցնի»,- ասաց Մելքումյանը:

 

«Երբ բեռնատարները սռնիում ցորենը բեռնած գալիս են, տարբեր քաղաքներ անցնելով հասնում են Վերին Լարսի մաքսային անցակետման հատված, և պարզվում է, որ բեռները սահմանվածից ավելի ծանր քաշ ունեն որոնք չեն համապատասխանում նախատեսվածին, ինչը խախտում է համարվում, և մոտ 100 հազար ռուբլի տուգանք է հասնում ներկրողին», - ասաց նա:

 

Մելքումյանը հավելեց նաև, որ տարբեր քաղաքներով անցնելիս ստուգվում է բեռի քաշը, և հասնելով Վերին Լարսի անցակետի ստուգման բաժին, էական տարբերությունն է երևում: Մյուս քաղաքների կշեռքների և Լարսի կշեռքների ճշգրտության միջև տարբերություն կա:

 

Մելքումյանի խոսքով՝ այն 150 մեքենաները, որոնք անցել են անցակետը, մեծ հավանականությամբ տուգանվելուց հետո են անցել: Նշեց նաև, որ այն ներկրողները, ովքեր աշխատել են էլեկտրոնային բանկային փոխանցման միջոցով, ավելի քիչ խնդիրների են բախվել, քան նրանք, ովքեր հաշիվ-ապրանքագրերը ձեռագրով են ներկայացրել, որը ևս տուգանքի վտանգի առաջ է կանգնեցրել:

 

«Պետք է թուլացնել կուտակումները, քանի որ անթույլատրելի է`այդքան երկար տարածության վրա հազարավոր մեքենաներ հերթի մեջ սպասեն: Նաև հիմա ցորենի ներկրման ամենածանրաբեռնված ժամանակն է, և պետք է օրերը կչորցնել ու թույլ տալ, որ մարդիկ ներկրումները կատարեն: Ցավոք տուգանքները խստացրել են, որը վնասում է մեր ներկրողներին: Կառավարությունը ևս հարցը վերահսկողության տակ է առել»,-նշեց Մելքումյանը:

 

tert.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ