Տարածաշրջան - Թուրքիան Հայաստանի հետ սահմանակից նահանգներում քրդերի դեմ ռազմական գործողություններ է սկսել

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ երկրի զինված ուժերը նոր գործողություններ են սկսել «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (ՔԲԿ-PKK) զինյալների դեմ։ Գործողության անվանումն է «Kıran-4»։

«Էրմենիհաբեր»-ը գրում է, որ ռազմական գործողությունները ընթանում են Հայաստանի հետ սահմանակից Կարս, Իգդիր,  Աղրը նահանգներում։

Գործողությունը մեկնարկել է սեպտեմբերի 25-ին։  Ներգրավված են եղել ժանդարմերիայի և այլ ուժային կառույցներ։ Ընդհանուր գործողությանը մասնակցում է 1200 հոգանոց անձնակազմ։

panorama.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ