Քաղաքական - Կարծում եմ՝ միայն իրավապահներին կաշառելով հնարավոր չէր այսպես ազատ ման գալ. պետք է ավելի վերեւ նայել. Գորգիսյան

Բազմաթիվ մարդիկ, որոնց մասին խոսվում էր, որ թալանչի են, կերել են, էս են արել, էն են արել, մի օր ցուցադրաբար փռեցին ասֆալտին, հաջորդ օրը բաց թողեցին. այդպես չի կարելի: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Գեւորգ Գորգիսյանը:

Անդրադառնալով նրան, որ մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին, նաեւ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի մասին նշվում է, որ թաքցրել ու պարտակել է հետքերը, Գեւորգ Գորգիսյանն ասաց. «Ամիսներ առաջ վարչապետը հայտարարել էր, որ «մարտի 1»-ի գործը բացահայտված է, ամեն ինչ պարզ է, բոլորը պետք է դատվեն: բայց հիմա պարզվում է, որ հիմնական վկաները չգիտես ուր են: մեկը Հայաստանի փախել է, մյուսն ինքնասպան եղավ կամ սպանվեց: Այստեղ պատկան մարմինների մեծ թերացումների հետ գործ ունենք: Բոլոր այն մարդիկ, որոնք պետք է քրեական հետապնդման ենթարկվեին տարբեր գործերով, պատկան մարմինները թույլ տվեցին երկրից գնալ, հետո ասացին՝ տեսաք, փախավ: Մինչդեռ մենք ամիսներ առաջ ասում էին՝ ոչ մի բան չկա՞ այդ մարդկանց ասելու»:

Նրա խոսքով, այն մարդիկ, որոնց մասին Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ թալանչի են, նրանց հանդեպ որեւէ քայլ չի արվում. «Ես կարծում եմ՝ միայն իրավապահներին կաշառելով հնարավոր չէր այսպես ազատ ման գալ Հայաստանում եւ խուսափել պատժից: Պետք է ավելի վերեւ նայել: Իսկ եթե հիմքերը չկային ավելի վաղ այդ մարդկանց բռնելու, ինչո՞ւ էր վարչապետը հայտարարում, թե բոլոր հիմքերը կան, հեսա բռնելու ենք նստացնելու ենք; Խաբո՞ւմ էր: Մենք մեկ տարի շարունակ ասում էինք՝ բա Գագիկ խաչատրյանը, ու միայն հիմա նոր բռնում են: Սա ընտրովի գործընթաց է»:
NEWS.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ