Քաղաքական - Նոր մանրամասներ Վայոց Ձորի մարզպետի օգնականի և ՊՆ սպայի վիճաբանությունից․ վերջինիս գլխի և մարմնի տարբեր մասերին պատճառվել է ծանր մարմնական վնասվածքներ. Shamshyan.com

Լուսանկարում՝  Հարություն Գրիգորյանը

Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչության քննիչի միջնորդությամբ Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ Եղեգնաձոր քաղաքի Արսենյան փողոցի բնակիչ, Վայոց Ձորի մարզպետի օգնական, կալանավորված, 28-ամյա Հարություն Գրիգորյանի նկատմամբ ՀՀ ՔրՕրի 112 հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում հաստատվել են այն տեղեկությունները, որ Պաշտպանության նախարարության բարձրաստիճան սպա 43-ամյա Արա Մխիթարյանը դաժան ծեծի է ենթարկվել։

Ինչպես գրում է Shamshyan.com-ը, մարզպետի օգնականը հայտարարում էր, որ ինքը միայն դիտողություն է արել։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ վիճաբանությունը տեղի է ունեցել Արսենյան փողոցի թիվ 5-րդ շենքի աստիճանահարթակի մոտ, որի ժամանակ Հ․ Գրիգորյանը դիտավորությամբ նախ բռունցքով 1 անգամ հարվածել է Ա․ Մխիթարյանի դեմքին, ինչի հետևանքով վերջինս հավասարակշռությունը կորցրել ու վայր է ընկել, որից հետո Հ․ Գրիգորյանը ոտքերով և գործով չպարզված առարկայով բազմաթիվ և անկանոն հարվածներ է հասցրել Ա․ Մխիթարյանի գլխին և մարմնի տարբեր մասերին, ինչի հետևանքով Ա․ Մխիթարյանին պատճառվել են ծանր մարմնական վնասվածքներ։

Քննչական բաժինը այս պահին հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններ է կատարում պարզելու համար, թե արդյոք Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը մասնակցություն ունեցել է դաժան ծեծին։

Հիշեցնենք նաև, որ Վայոց Ձորի մարզպետը հրաժարականի դիմում է ներկայացրել:
tert.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ