Քաղաքական - Իտալիայի Սենատը վավերացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը

Իտալիայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ այսօր Իտալիայի Սենատը 242 կողմ և 2 ձեռնպահ ձայներով վավերացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։

«Հուսով ենք, որ շուտով այն կվավերացվի նաև Իտալիայի Պատգամավորների պալատի կողմից»,-ասվում է հայտարարության մեջ:

tert.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ