Քաղաքական - Փաշինյան-Թրամփ հանդիպումը ինչ-որ պահի տեղի է ունենալու, մենք համբերատար ենք. Զոհրաբ Մնացականյան (տեսանյութ)

Դոնալդ Թրամփ-Նիկոլ Փաշինյան հանդիպումը, այսպես, թե այնպես, ինչ-որ պահի տեղի է ունենալու, մենք համբերատար ենք: Այս մասին Գյումրիում Հայաստանի անկախության 28-րդ տարեդարձին նվիրված միջոցառման ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ ընդգծելով, որ չպետք է հարաբերությունների մակարդակը չափել հանդիպումների հաճախականությամբ:

«Պետք է դատենք՝ ինչ հարթակ ստեղծեցինք՝ ռազմավարական երկխոսության հարթակ, և ինչ մակարդակով է դա արվում: Վերջերս ունեցանք ևս մեկ այց պաշտպանության գծով, ես Նյու Յորքում ևս մեկ հանդիպում եմ ունենալու բարձրաստիճան մակարդակով: Այս ամենը մեզ համար շատ-շատ էական է, որովհետև Միացյալ Նահանգները շատ կարևոր գործընկեր է»,-ասաց նախարարը:

Վերջինիս խոսքով՝ մենք ունենք օրակարգի բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերում են տարածաշրջանի անվտանգությանը, մեր երկկողմ հարաբերություններին, Միացյալ Նահանգների շարունակական աջակցությանը Հայաստանին:

«Եվ վստահությամբ եմ ասում, որ այդ աջակցությունը, որը մենք ստանում ենք Միացյալ Նահանագներից և՛ քաղաքական առումով, և՛ անմիջական, շատ կարևոր ու մեծ նշանակություն ունի»,-նշեց Զոհրաբ Մնացականյանը:

 


tert.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ