Քաղաքական - Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ նախագիծը վաղը կլինի Ազգային ժողովի նախագահի մոտ․ Մակունց

ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ նախագիծը վաղը կլինի Ազգային ժողովի նախագահի մոտ: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Նա նշեց, որ ԱԺ նախագահին ներկայացվելուց հետո նախագիծը դրվելու է շրջանառության մեջ՝ ուղղորդվելով դեպի գլխադասային հանձնաժողով։ Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը խորհրդարանում արտահերթ ելույթի ժամանակ հայտարարեց, որ Ազգային ժողովը պետք է իր դիրքորոշումն արտահայտի ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ, այնուհետև «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարեց, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելուն ուղղված գործընթաց է սկսելու։


factor.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ