Քաղաքական - ԼՀԿ-ի ներկայացրած նախագծով ԱԱԾ-ն և ոստիկանությունը դառնում են վարչապետի ձեռքի գործիքներ իր քաղաքական հարցերը լուծելու համար. Ռուբեն Հակոբյան

ԱԺ չորս գումարումների պատգամավոր, քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի ղեկավար Ռուբեն Հակոբյանը չի ցանկանում կտրուկ գնահատական տալ ԱԺ ԼՀԿ խմբակցության ներկայացրած նախագծին՝ կապված «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու հետ։ Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ իր գնահատականն ընդհանուր է՝ նախագիծն իսկապես վտանգավոր է։

Նշենք, որ ԼՀԿ-ն ԱԺ է ներկայացրել «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է ԱԱԾ տնօրենի և ոստիկանության պետի պաշտոնները համարել քաղաքական պաշտոն և այդ պաշտոններում նշանակվող անձանց համար սահմանել պատգամավորի թեկնածուին ներկայացվող պահանջները:

«Սա իսկապես խիստ վտանգավոր նախագիծ է, միայն մի դեպքում այդ կառույցների ղեկավարներին կարելի է պատգամավորի թեկնածուին ներկայացվող պահանջներով նշանակել, երբ տվյալ ոլորտներն ունենան նախարարությունների կարգավիճակ և մյուս նախարարների հետ միասին մասնակցեն ԱԺ հարց ու պատասխանին, ինչպես պահանջում է ԱԺ կանոնակարգը։ Այսինքն՝ թե՛ հասարակության, թե՛ ԱԺ-ի համար նրանց գործունեութունը թափանցիկ ու մաքսիմալ հասանելի է, ինչպես եվրոպական մի շարք երկրներում»,- ասաց նա։

Ռուբեն Հակոբյանը նկատեց, որ ԱԱԾ-ն և Ոստիկանությունն, ըստ էության, ռեպրեսիվ կառույցներ են, իսկ այս պարագայում նախագծով առաջադրվող պահանջներով ղեկավար ընտրելը, մեղմ ասած, չափազանց վտանգավոր է։

«ԼՀԿ-ին խորհուրդ կտամ հետ կանչել այդ նախագիծը, քանի դեռ չի փոխվել այդ ոլորտերի կարգավիճակը։ Այն փաստարկը, թե ԱԺ կանոնակարգում կարելի է փոփոխություն կատարել, և այդ կառույցների ներկայացուցիչները նույնպես մասնակցեն ԱԺ հարց ու պատասխանին, զուտ խաբկանք է։ Այս կերպ նախագիծը բացարձակապես չի լուծում խնդիրը, ավելին՝ մոլության մեջ է գցում հասարակությանը, որը մանրամասն տեղյակ չէ այս ոլորտների աշխատանքների առանձնահատկություններից։ Ըստ էության՝ այս նախագծով ԱԱԾ-ն ու Ոսիկանությունը դառնում են վարչապետի ձեռքի գործիքներ՝ իր քաղաքական հարցերը լուծելու համար»,- ընդգծեց Ռուբեն Հակոբյանը։

Դիտարկմանը, որ այս նախագծից հետո ԼՀԿ-ն ընկալվում է որպես գրպանային ընդդիմություն, որը պարզապես գործում է այնպես, ինչպես ցանկանում է օրվա իշխանությունը, Ռուբեն Հակոբյանն արձագանքեց․ «Իմ գնահատականը կտամ, եթե ԼՀԿ-ն կամ խորհրդարանական ընդդիմությունն այս չափազանց վտանգավոր նախագծին դեմ չկանգնի։ Կարծում եմ՝ 2-րդ ընթեցումից հետո, եթե ամբողջական ընդունվի, իսկապես կարելի է տալ արժանի, խիստ ու ճիշտ գնահատական, քանի որ նման վտանագավոր նախագիծը թույլ տվեցին ընդունել,- եզրափակեց Ռուբեն Հակոբյանը։

 
tert.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ