Հասարակություն - Այսօր Վաղուհասի, Չլդրանի ու Հարյությունագոմերի ազատագրման օրն է (տեսանյութ)

«Արծիվ մահապարտներ» զորագունդը ստեղծվեց այն թեժ պահին, երբ Արցախի ապրել-մեռնելու հավանականությունը 50-50 էր»,-այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ նախագահ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը: Ասուլիսը, որին ներկա էին նաև մահապարտներից Մարտին Մարտիրոսյանը, Սեյրան Անթանեսյանն ու Կին ազատամարտիկների միության նախագահ, գնդապետ Աիդա Սերոբյանը, նվիրված էր սեպտեմբերի 18-ին (1992 թ.) Վաղուհասի, Չլդրանի ու Հարությունագոմերի ազատագրմանը՝ երկրորդ կուլմինացիոն կետը Շուշիից հետո:

Մահապարտները կարծես ուխտ էին արել՝ յոթ օր հաց չուտել և արժանանալ վերոնշյալ երեք վայրերի ազատագրմանը: Այդպես էլ եղավ. նրանք առանց ոչ մի զոհի, այլ միայն վիրավորներ տալով կարողացան ազատագրել Վաղուհասը, Չլդրանն ու Հարությունագոմերը:  

Մանրամասները՝ տեսանյութում

 

«Տեսակետ» մամուլի ակումբ, տեսանյութը՝ a1plus.am-ի

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ