Միջազգային - Մինսկը հերքել է Ռուսաստանի և Բելառուսի համադաշնություն ստեղծելու պլանների մասին լուրերը

Ռուսաստանի և Բելառուսի տնտեսական ինտեգրման հիմքում ընկած է անկախության պահպանման գերակայությունը, հայտարարել Է Բելառուսի նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը Новая Нива հրատարակությանը տված հարցազրույցում:

«Ցանկացած գործընթացի հիմքում ընկած է Բելառուսի և Ռուսաստանի անկախության պահպանման գերակայությունը։ Իսկ ինտեգրացիոն գործընթացներում մենք գնում ենք այն քայլերին, որոնք տնտեսապես նպատակահարմար են։ Ոչ մի համադաշնություն չի ստեղծվում, դրան երկրները պատրաստ չեն»,- հայտարարել է Էյսմոնտը՝ մեկնաբանելով Մոսկվայի և Մինսկի՝ կոնֆեդերացիա ստեղծելու ծրագրերի մասին ԶԼՄ-ների հրապարակումը։

Նա հիշեցրել է, որ երկու երկրների գերատեսչությունները հիանալի փոխգործակցում են համատեղ գործընկերների ձևաչափով։

Ավելի վաղ «Կոմերսանտ» թերթը հայտնել էր, որ երկրները մտադիր են 2021 թվականի հունվարից անցնել միասնական հարկային և քաղաքացիական կարգավորիչի՝ իրենց տնտեսական համակարգերի ինտեգրման շրջանակներում:

Հոդվածում նշվում էր, որ ինտեգրման նման մակարդակը վկայում է «2022 թվականից համադաշնություն ստեղծելու մասին»։

tert.am

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ