Միջազգային - Թրամփը Նեթանյահուի հետ քննարկել է փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրի կնքման հարցը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ: Այս մասին ԱՄՆ ղեկավարը հայտնել է թվիթերյան գրառմամբ:

«Քննարկել ենք ԱՄՆ-ի և Իսրայելի փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրի առաջխաղացման հնարավորությունը, որն էլ ավելի կամրապնդի մեր երկրների դաշնակցությունը»,- գրել է Թրամփը:    

Նա նաև հույս է հայտնել, որ այդ քննարկումները կշարունակվեն Իսրայելում անցկացվելիք ընտրություններից հետո, երբ իրենք հանդիպեն այս ամիս ավելի ուշ կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանի շրջանակներում:

 
tert.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ