Տնտեսություն - Շիրակի մարզում երկրաշարժ է տեղի ունեցել

Սեպտեմբերի 14-ին, տեղական ժամանակով ժամը 17:06-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 13:06-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.110 և արևելյան երկայնության 43.940 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 12 կմ արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Փոքր Սեպասար գյուղում՝ 3 բալ ուժգնությամբ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10-ին  նույնպես Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Շիրակի մարզի Բավրա գյուղից 12 կմ հարավ-արևելք, 4,8 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել էչ 6-7 բալլ: Երկրաշարժին հետևել է 1.8-ից մինչև 3.7 մագնիտուդով մոտ 30 հետցնցում:

    6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Բավրա գյուղի մոտ․ ցնցումները զգացվել են Երեւանում եւ 5 մարզերում

 NEWS.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ