Սպորտ - Ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Սլավիկ Գալստյանը փայլուն հաղթանակ տարավ ադրբեջանցու նկատմամբ

Նուր-Սուլթանում մեկնարկած ըմբշամարտի աշխարհի առաջնությունում պայքարը սկսել են հունահռոմեական ոճի ըմբիշները:

63 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Սլավիկ Գալստյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ 16:7 հաշվով փայլուն հաղթանակ է տարել Ադրբեջանը ներկայացնող Էլման Մուխտարովի նկատմամբ՝ կամային բարձր որակների շնորհիվ:

Սլավիկը դուրս է եկել քառորդ եզրափակիչ:


Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ 55 կգ քաշային կարգում հանդես եկող Նորայր Հախոյանը հենց մեկնարկում ցավալի պարտություն է կրել. որակավորման փուլում մեր ըմբիշը 3:7 հաշվով զիջել է Ճապոնիան ներկայացնող Շոթա Օգավային:

Ճապոնացու՝ եզրափակիչ հասնելու դեպքում Նորայրը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու իրավունք կստանա:

82 կգ քաշային կարգում պայքարը սկսել է նաև Մաքսիմ Մանուկյանը: Որակավորման փուլում մեր ըմբիշը 4:1 հաշվով առավելության է հասել Ղրղզստանը ներկայացնող Կալիդին Ասիկեևի նկատմամբ, իսկ 1/8 եզրափակչում 3:7 հաշվով անակնկալ պարտություն կրել ռուս Ադլան Ակիևից:

Մանուկյանը, որն այս ստուգատեսին մոտեցել էր աշխարհի առաջնության բրոնզե մեդալակրի կարգավիճակով, սփոփիչ գոտեմարտ անցկացնելու հնարավորություն կստանա, եթե Ակիևը հասնի մինչև եզրափակիչ:

Աղբյուր  ArmSport.am

tert.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ