Քաղաքական - Վովա Վարդանովը մեկնաբանեց Փաշինյանի հայտարարությունը

Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր, հրամանատար Վովա Վարդանովը ասաց, որ սովորաբար չի մեկնաբանում քաղաքական հայտարարություններ, սակայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե Արցախը Հայաստանն է եւ վերջ, կմեկնաբանի: «Ես էլ եմ հաճախ հայտարարում, որ Արցախը Հայաստանն է, Հայաստանի անբաժանելի մասն է, ուղղակի, ինքնավար հանրապետություն է: Գուցե Հայաստանի Հանրապետության մաս չի կազմում, բայց Հայաստանի մաս է, օրերից մի օր այդ երկու քաղաքական միավորները կդառնան պետական միավորներ: Ինչքան էլ Արցախն առանձին ճանաչվի, Արցախի քաղաքացիները ՀՀ անձնագրեր ունեն, օգտագործում են նույն դրամը, բանկերը նույնն են, ամեն ինչ նույնն է, առայժմ Արցախը ինքնավար է»,-ասաց Վովա Վարդանովը:

«Այդպես Հայաստանի մաս է նաեւ Կարսի նահանգը, Վանը, ուղղակի մեր ձեռքում չեն, դրանք Հայաստան են, ով չի հասկանում, թող գնա դպրոցական դասագիրք կարդա»,-հավելեց նա: Ինչ վերաբերում է Արցախի ընտրություններին, Վարդանովն ասաց, որ եթե այլ երկրների կողմից այդ ընտրությունները ճանաչել-չճանաչելուն եթե ինչ-որ իմաստով անտարբեր ես, ապա Արցախի ու Հայաստանի միավորման հանդեպ, չես կարող անտարբեր լինել:

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանի խոսքերով, այսօր Ադրբեջանն այսօրվա դրությամբ իրեն ավելի ուժեղ չի զգում, դրա համար ռազմական գործողություններ չի սկսում, այդ ամենը պայմանավորված է տարբեր հաշվարկներով` սկսած տեխնիկայից, ավարտված տեղեկատվական պատերազմով եւ աշխարհի արձագանքով: «Այս սենյակի անվտանգությունից սկսվում է մեր հայրենիքի այն կետը, որտեղ հայկական զինվորը կանգնած է: Եվ երբ ասում են, թող ուրիշները գնան այնտեղ ծառայեն, 150000 արցախցիներ ապահովում են այս մասի անվտանգությունը, այս մասի տղաները ապահովում են այնտեղի անվտանգությունը: Արցախը իր բաժինն է բերում Հայաստանի անվտանգությանը, Հայաստանն էլ իր բաժինը` հայկական անվտանգությանը… Որ վայրկյանին Ադրբեջանը Հայաստանի եւ Արցախի միասնականության պառակտումը տեսավ, այդ պահին կդիմի ինչ-ինչ գործողությունների` կլինի դա ռազմական, տեղեկատվական, թե տնտեսական»,-ասաց Թեւան Պողոսյանը:
aravot.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ