Հասարակություն - Ադրբեջանի Չայքենդ գյուղում տարածքը լուսանկարելիս ձերբակալել են հայազգի ամուսինների

Ադրբեջանի Գենգելի շրջանի Չայքենդ գյուղում ձերբակալվել են 2 հայեր, հայտնում է Media.az-ը:

Կայքի փոխանցմամբ, Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ համարվող ամուսինները ուշադրություն են գրավել այն ժամանակ, երբ լուսանկարելիս են եղել գյուղը: Ձերբակալելուց հետո պարզ է դարձել, որ ՌԴ քաղաքացիություն ունեցող անձինք ազգությամբ հայեր են, ժամանակավորապես մնում են Գյանջայում՝ որպես ՌԴ-ից ժամանած զբոսաշրջիկներ:

Ձերբակալումից հետո Չայքենդից ամուսինները տեղափոխվել են Գենգելի շրջանի կենտրոն:

Նշվում է, որ Չայքենդ գյուղը գտնվում է հայ-ադրբեջանական սահմանագոտում:
armtimes.com

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ