Քաղաքական - «Ադեկվադ»-ը կուսակցություն է դառնում

Հայաստանյան քաղաքական դաշտը համալրելու է գալիս նոր կուսակցություն։ «Ադեկվադ» միաբանությունը սեպտեմբերի 7-ին անցկացնում է նույնանուն կուսակցության հիմնադիր համագումար։

Ինչպես ասված է «Ադեկվադ»-ի տարածած հաղորդագրության մեջ, համագումարի օրակարգում ընդգրկված են հետևյալ հարցերը՝

1.«Ադեկվադ» կուսակցության ստեղծում
2. «Ադեկվադ» կուսակցության ծրագրի ընդունում
3. «Ադեկվադ» կուսակցության կանոնադրության հաստատում
4.«Ադեկվադ» կուսակցության պետական գրանցման համար լիազորված անձանց ընտրություն
5. «Ադեկվադ» կուսակցության ղեկավար մարմնի կազմավորում
6. «Ադեկվադ» կուսակցության վերահսկողություն իրականացնող մարմնի կազմավորում
7. «Ադեկվադ» կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի ղեկավարի ընտրություն:

Նշվում է, որ «Ադեկվադ» կուսակցության հիմնադիր համագումարում ներկայացվելու է կուսակցության ստեղծման ծրագիրը և հռչակագիրը, ներառյալ՝ գործունեության հիմնարար սկզբունքները, նպատակները և ուղղությունները:
 

Panorama.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ