Քաղաքական - Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը նախատեսվում է շուտով

Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը նախատեսվում է շուտով։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 6-ի մամուլի ասուլիսում։

«Հանդիպում նախատեսվում է։ Այն նախատեսված է շուտով։ Բայց պայմանավորվածություն կա դրա մասին տեղեկացնել միաժամանակ, եւ ես չեմ ցանկանում խախտել ԱԳ նախարարների ու համանախագահների պայմանավորվածությունը»,- նշել է նախարարը։

Պատասխանելով բանակցային սեղանին փաստաթղթի բացակայության մասին հարցին՝ նախարարը նշել է, որ բանակցությունների նպատակն այժմ կարգավորման հնարավոր ուղու  բազմաթիվ պարամետրերի քննարկումն է։ Նրա խոսքով՝ քանի որ գործընթացը գոյություն ունի երկար ժամանակ, ձեւավորվել են բազմաթիվ պարամետրեր, որոնք միասին կարող են դառնալ լուծման ուղի։ Մեր նպատակն է դրանց համադրումն ու համաչափության հասնելը։ Ոչ մի կողմ չի կարող ղեկավարվել առավելապաշտական մոտեցմամբ, ընդգծել է նախարարը։ Մյուս կողմից, նշել է նա, մեծ պոտենցիալ է ներդրվում համադրման եզրերի գնահատման եւ դրանք գտնելու գործում։ ԱԳ նախարարը միաժամանակ նշել է, որ գոյություն ունեցող ձեւաչափը ավելի լավն է։
 NEWS.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ