Քաղաքական - «Ուշանում եմ». Փաշինյանը ՔՊ-ում փակ հանդիպումից հետո չպատասխանեց լրագրողների հարցերին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ սեպտեմբերի 6-ին, ՔՊ գրասենյակում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ փակ հանդիպումից հետո հրաժարվեց պատասխանել դրսում հավաքված լրագրողների հարցերին:

«Ուշանում եմ»,- ժպիտով ասաց նա, նստեց մեքենան ու հեռացավ:

Հիշեցնենք, որ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպումից հետո լրագրողներին հայտնել էր, որ հանդիպմանը քննարկվել է բացառապես Ամուլսարի հարցը, սակայն վերջնական եզրահանգում այս հարցի վերաբերյալ դեռ չկա:


NEWS.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ