Սպորտ - Հենրիխ Մխիթարյան․ Ցույց տվեցինք, որ նույնիսկ 10 ֆուտբոլիստներով կարողանում ենք խաղալ Իտալիայի դեմ

Հայաստանի հավաքականի ավագ, իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի 5-րդ տուրում Իտալիայի հավաքականից կրած 1։3 հաշվով պարտությունը։

«Լավ սկսեցինք խաղը, բացեցինք հանդիպման հաշիցը: Հետո պատասխան գոլը բաց թողեցինք, եղավ կարմիր քարտի դրվագը: Սակայն երկրորդ խաղակեսում տղաները մինչև վերջ պայքարեցին: Ցույց տվեցինք, որ նույնիսկ 10 ֆուտբոլիստներով կարողանում ենք խաղալ Իտալիայի դեմ:

Պահեր ունեինք, կարող էինք խփել երկրորդ գոլը, սակայն չստացվեց: Կարող էինք ոչ-ոքի ավարտել հանդիպումը կամ պարտվել ավելի խոշոր հաշվով: Սա ֆուտբոլ է: Ցավոք, չօգտագործեցինք մեր գոլային պահերը: Մինչև իտալացիների երկրորդ գոլը մենք շատ լավ էինք պայքարում:

«Արսենալում» ինձ, հավանաբար, խանգարեց մարզիչի փոփոխությունը: Ես եկել էի թիմ Վենգերի նախաձեռնությամբ: Իմ և Էմերիի խաղային փիլիսոփայությունների չէին համապատասխանում:

Կարևորն այն է, որ ես հասել եմ իմ բոլոր երազանքներին: «Ռոման» ինձ իր կազմում տեսնելու ամենամեծ ցանկությունն ուներ: Շատ ուրախ եմ, որ տեղափոխվել եմ հենց այդ ակումբ:

Վաղը կվերլուծենք բոսնիացիների հանդիպումը Լիխտենշտեյնի հետ և կպատրաստվենք առաջիկա խաղին»,- նշեց Մխիթարյանը:

Սեպտեմբերի 8-ին Հայաստանի հավաքականն ընտրական խաղում կընդունի Բոսնիա-Հերցեգովինայի հավաքականին։

news.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ