Քաղաքական - ՍԴ-ն մասնակի բավարարեց Ռոբերտ Քոչարյանի գործով դիմումները. խախտվել է նախկին նախագահի անձնական ազատությունը

Սահմանադրական դատարանը մասնակի բավարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումները։

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն ընթերցեց դատարանի որոշումը.

«Սահմանադրական դատարանը որոշեց ՀՀ քրեական դատավարական օրենսգրքի 35-րդ հոդվածը Սահմանադրութան ուժով հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց գործառույթային անձեռնմխելիությունը քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում չնախատեսելու մասով ճանաչել Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին, 61-րդ հոդվաշի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին և 75-րդ հոդվածներին հակասող և անվավեր։

2. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասը մասը համապատասխանում է Սահմանադրությանը։

3. Սահմանադրության 175-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»,- նշեց Հրայր Թովմասյանն՝ ավելացնելով, որ ՍԴ երկու դատավոր՝ Ֆելիքս Թոխյանը և Արման Դիլանյանն ունեն հատուկ կարծիքներ, որոնք կհրապարակվեն առաջիկայում։

Հայաստանի երկրորդ նախագահը և իր պաշտպանները Սահմանադրական դատարան էին դիմել՝ խնդրելով հակասահմանադրական ճանաչել Քրեական դատավարության օրենսգրքի երկու՝ 135-րդ հոդվածի 2-րդ մասի և 35-րդ հոդվածները, որոնք առնչվում են խափանման միջոց կիրառելու հիմքերին և քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքներին:

Ըստ այդմ, խախտվել է Ռոբերտ Քոչարյանի անձնական ազատությունը:
aysor.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ