Քաղաքական - Քրեական դատավարության 35-րդ հոդվածը հակասում է Սահմանադրությանը, նույն օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասը՝ ոչ. ՍԴ-ն հրապարակեց Քոչարյանի դիմումի վերաբերյալ որոշումը. ուղիղ

15:24

ՍԴ-ն հրապարակեց Ռոբերտ Քոչարյանի դիմումի վերաբերյալ որոշումը: ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հրապարակեց ՍԴ որոշման եզրափակիչ մասը.«ՀՀ Քրեական դատավարության 35-րդ հոդվածը ճանաչել Սահմանադրությանը հակասող և անվավեր: ՀՀ ՔԴ 135-րդ 2-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը»:

Նշենք, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը , որը ճանաչվեց հակասահմանադրական, սահմանում է՝ քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքները, իսկ Քրեական դատավարության 135-րդ հոդվածի 2-րդ մասը, որը համապատասխանում է Սահմանադրությանը, սահմանում է՝ կալանավորումը մեղադրյալի նկատմամբ կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ կա հիմնավոր կասկած, որ նա կատարել է այնպիսի հանցանք, որի համար նախատեսվող ազատազրկման ձևով պատժի առավելագույն ժամկետը մեկ տարուց ավելի է, և կան բավարար հիմքեր ենթադրելու, որ մեղադրյալը կարող է կատարել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված որևէ գործողություն:

14:38

Սահմանադրական դատարանը հրապարակում է «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի և 35-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» հարցի առնչությամբ կայացրած որոշումը:

Միաժամանակ, նախքան դիմումի քննությունը բողոքի տարեբեր ակցիաներ են ընթանում Սահմանադրական դատարանի դիմաց:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ է, մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 300.1 հոդվածի հատկանիշներով նախատեսված արարք կատարելու մեջ և գտնվում է կալանքի տակ:
tert.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ