Քաղաքական - Մենք շարունակում ենք մեր հումանիտար գործողությունը Սիրիայում. Դավիթ Տոնոյան

Իրականությանը չի համապատասխանում լուրը, թե ԱՄՆ-ն Հայաստանի առջեւ պահանջ է դրել հանել զորախումբը Սիրիայից, իսկ ռուսական կողմն էլ պահանջել է ավելացնել թվակազմը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 3-ին, լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Նշենք, որ նույն լուրի համաձայն, այդ հարցով քննարկման ժամանակ Դավիթ Տոնոյանը կտրուկ դեմ է արտահայտվել զորախումբը հանելու հնարավորությանը:

«Այդպիսի բան չգիտեմ, դա իրականությանը չի համապատասխանում: Այդպիսի քննարկում չի եղել: Ինչ վերաբերում է Սիրիայում հայկական առաքելության տեղակայմանը, դա եղել է ՀՀ կառավարության որոշմամբ. «Մենք շարունակում ենք մեր հումանիտար գործողությունը Սիրիայում»,-ասաց նախարարը:

Նախարարը նաեւ հավելեց. «Բարձր աստիճանի են բերված մեր խաղաղապահները եւ կատարելու են այն, ինչ իրենց վերադասը հրամայի: Մեր խաղաղապահների հետ կապված ոչ մի խնդիր չկա»:
NEWS.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ