Մշակույթ - «Հայ կինոյի վերածնունդ»-ը պատրաստ է Հայֆիլմը դարձնել ազգային բրենդ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մշակույթի գծով փոխնախարար Արա Խզմալյանը անմիջապես արձագանքել է և պատասխանել «Հայ կինոյի վերածնունդ» հասարակական կազմակերպության վերջին հանրայնացրած կոչերին ու առաջարկներին։

Փոխնախարար Արա Խզմալյանն իր շնորհակալությունն է հայտնել «Հայ կինոյի վերածնունդ» հասարակական կազմակերպությանը՝ իրեն հղված մեծ աջակցության և պատրաստակամության համար։ Արա Խզմալյանը նաև  նշել է, որ անպայման լսելու է կազմակերպության բոլոր առաջարկությունները և վստահ է, որ «Հայ կինոյի վերածնունդ» հասարակական կազմակերպությունը պատկերացնում է խնդրի լրջությունն ու բարդությունը։

«Հայ կինոյի վերածնունդ» հասարակական կազմակերպությունը այսօր էլ պատրաստ է Հայֆիլմը դարձնել ազգային բրենդ և հայ կինոյին նոր շունչ ու հոգի տալ։ Մի քանի քայլ պետության կողմից, և մնացյալը կարող են թողնել մեր  նախաձեռնող մեծ թիմի աշխատասիրության, երևակայության և
էներգիայի վրա։

Հայֆիլմի Վերածնունդ Նախաձեռնություն

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ