Մշակույթ - Պեղումներ Օձաբերդում և Էրեբունիում. ֆենոմենալ երևույթներ, ֆանտաստիկ արդյունք

Այսօր «Տեսակետ» մամուլի ակումբը հյուրընկալել էր «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն, Էրեբունու հնագիտական արշավախմբի հայկական կողմի համաղեկավար Միքայել Բադալյանին, միևնույն արշավախմբի ֆրանսիական կողմի համաղեկավար Ստեֆան Դեշամպին և հնագետ, Լուվրի աշխատակից Մերի Կարապետյանին: Ասուլիսի ընթացքումբ անախոսներն անդրադարձան ինչպես Օձաբերդի պեղումներին, այնպես էլ՝ Էրեբունիի, քանի որ երկու հնավայրերում էլ կան ուշագրավ նորություններ և բացահայտումներ:

Պարոն Բադալյանը նախ խոսեց Օձաբերդի մասին՝ ասելով, որ այնտեղ իրենք պեղումներ են անցկացնում դեռևս 2014 թվականից: «Ֆիքսել ենք ուշուրարտական և հետուրարտական ժամանակաշրջանների կառույցներ և շերտեր»,-նշեց նա: Բանախոսը վստահեցրեց, որ պեղումները ֆենոմենալ արդյունք են տվել:

Ստեֆան Դեշամպն անդրադարձավ Էրեբունիում իրականացվող պեղումներին և ասաց, որ առաջիկա տասը օրվա ընթացքում այնտեղ ուսումնասիրությունները պիտի անցկացվեն նոր տեխնոլոգիաների միջոցով, մասնավորապես՝ դրոնի:

Կից ներկայացնում ենք լուսանկարներ և՛ Օձաբերդից, և՛ Էրեբունուց:

 

Ասուլիսն ամբողջությամբ՝

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ