Տարածաշրջան - Մեկնարկել են «ԹուրԱզ Արծիվ-2019» թուրք-ադրբեջանական զորավարժությունները

Համաձայն Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցության ամենամյա պլանի՝ այսօր մեկնարկել են «ԹուրԱզ Արծիվ-2019» համատեղ թռիչքային-մարտավարական զորավարժությունները՝ երկու երկրների ռազմաօդային ուժերի մասնակցությամբ։

Վարժանքների ընթացքում իրականացվելու են առաջադրանքներ՝ Ադրբեջանի ռազմաօդային ուժերի, Թուրքիայի ռազմաօդային, ռազմածովային և ցամաքային ուժերի համատեղ գործունեության պլանավորման նպատակով, իրականացվելու են փոխգործակցության հնարավորությունների և օպերացիաների ընթացքում մարտական համակարգերի ուսումնասիրության, օդից ցամաքային թիրախների ոչնչացման, ինչպես նաև այլ առաջադրանքներ։

Զորավարժություններին մասնակցելու է Ադրբեջանի և Թուրքիայի ռազմաօդային ուժերի մինչև 30 միավոր տեխնիկա, այդ թվում՝ ՄիԳ-29, Ֆ-16, ՍՈԻ-25 ինքնաթիռ

ներ, ինչպես նաև Մի-35, Մի-17, ՈՒՀ-70 ուղղաթիռներ։

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը՝ վարժանքները կշարունակվեն մինչև սեպտեմբերի 16-ը։

 
tert.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ