Տարածաշրջան - Վաղվանից Ադրբեջանը չեղարկում է Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմը

Վաղվանից Ադրբեջանը չեղարկում է Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմը: Այդ մասին որոշումն ուժի մեջ է մտնելու սեպտեմբերի 1-ից, հայտնում է Report-ը:

Համաձայն որոշման՝  վիզայի անհրաժեշտությունը վերացվում է այն քաղաքացիների համար, որոնք ունեն Թուրքիայի Հանրապետության համաքաղաքացիական (արտասահմանյան) անձնագիր և ցանկանում են Ադրբեջանում մնալ 30 օր ժամկետով:

Թուրքիայի կառավարության որոշմամբ էլ Ադրբեջանի քաղաքացիները, որոնք կայցելեն երկիր 30 օր ժամկետով, նույնպես կազատվեն վիզա ստանալու անհրաժեշտությունից:

tert.am


Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ