Քաղաքական - Եթե դուք համարում եք՝ փաստաթղթեր պահանջելը և մեր տրամադրելը աջակցություն է, այո, աջակցել ենք. Անանյան

«Եթե դուք համարում եք փաստաթղթերը պահանջելը և մեր տրամադրելը աջակցություն է, այո, աջակցել ենք»,- այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք իրենք աջակցել են ԱԱԾ-ին՝ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի ձերբակալման վերաբերյալ տվյալներ տրամադրելու հարցում։

Նրա խոսքով՝ նախաքննություն իրականացնող մարմինը, հավանաբար, շատ մեծ ծավալի աշխատանք է կատարել, ձեռք է բերել որոշակի փաստաթղթեր, այդ թվում՝ ՊԵԿ-ից: «Այդ փաստաթղթերի,  վկաների ու տարբեր քննչական գործողությունների արդյունքում եկել է եզրահանգման ու մեղադրանք է առաջադրել»,- նշեց Դավիթ Անանյանը։

Լրագրողները նաև հարցրեցին, թե արդյոք ԱԱԾ-ն ՊԵԿ-ի աշխատակիցների վերաբերյալ տվյալներ է պահանջել,  ՊԵԿ նախագահն ասաց, որ չի կարող այդ հարցին պատասխանել. «Հիմա ես հո չե՞մ ասելու՝ ինչպիսի տվյալներ են մեզանից պահանջել, կա նախաքննության գաղտնիության սկզբունք»։


panorama.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ