Քաղաքական - Գագիկ Խաչատրյանին առաջադրվելու է մեղադրանք՝ խոշոր չափերի վատնման և պաշտոնեական դիրքի չարաշահման համար․ Արթուր Վանեցյան (տեսանյութ)

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը ԱԱԾ-ի շենքի մոտ պատասխանում է լրագրողների հարցերին:

Նա տեղեկացրեց, որ վաղ առավոտից ԱԱԾ-ն գործողություններ է իրականացնում ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող ինչպես բնակելի, այնպես էլ գրասենյակային տարածքներում։

«Վաղ առավոտից Ազգային անվտանգության քննչական դեպարտամենտն իրականացնում է քննչական գործողություններ, խուզարկություններ են կատարվում Գագիկ Խաչատրյանին պատկանող տանը, բնակարանում, առանձնատանը, տարածքներում, նաև նրա հետ կապ ունեցող այլ անձանց տարածքներում և առանձնատներում»,- ասաց նա:

«Նախկին ՊԵԿ նախագահ, նախկին ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին առաջադրվելու է մեղադրանք՝ առանձնապես խոշոր չափերի վատնման և պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանք, չի բացառվում, որ մեղադրանքը լրացվի այլ հոդվածներով»,-այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

Նա ասաց, որ այս պահին դեռևս ձերբակալված չկա. «Գագիկ Խաչատրյանը միլիոնավոր դոլարներ է չարաշահել, քիչ անց եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի հետ բերման կենթարկվի, կարգավիճակը քննիչները կորոշեն և այսօր մինչև օրվա ավարտը մեր մամուլի ծառայությունը հանդես կգա հայտարարությամբ»:

 


tert.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ