Հասարակություն - Գյումրի քաղաքի օրը. դիմավորում է Ֆռունզը. այսօր դուք կարող եք այցելել նաև վարպետին՝ Իսահակյանին

Այսօր Գյումրին տոնում է քաղաքի օրը: «Գյումրու օր» տոնակատարության շրջանակներում քաղաքում կանցկացվեն մի շարք միջոցառումներ, որոնց մասնակցելու համար Գյումրի է այցելելու նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը:

Մշակութային, պարային տարբեր միջոցառումներ են նախատեսվում քաղաքի տարբեր թաղամասերում՝ սկսած առավոտյան 11:00-ից:

11։00. «Բարի գալուստ Գյումրի»․բացօթյա պարային համերգ (հյուրերին դիմավորում են «Շիրակ» և «Շողեր» պարային համույթները). կայարանամերձ հրապարակ

12:00. Գյումրու թիվ 1 արվեստի դպրոցը 100 տարեկան է. երաժշտական գործիքների հանձնում. թիվ 1 արվեստի դպրոց, Աբովյան 260

12։00. «Վերածնվող իմ Գյումրի» տոնական միջոցառում Գյումրու մանկապատանեկան արվեստի պալատի սաների մասնակցությամբ. «Մուշ» թաղամաս

12։00. «Ապրող սերունդ»․տոնական համերգ․ («Ժան և Ալբեր Պողոսյաններ» արվեստի դպրոց և «Քրեյզի» պարային համույթ). Սուրբ Հակոբ Մծբնեցի եկեղեցու տարածք

13։30. «Վրձնում եմ Գյումրին»․գեղագիտական կենտրոնի սաների նկարչական ցուցահանդես. Շիրազի փողոց

13։30. «Ժպտում են Գյումրվա տիկնիկները»․տիկնիկային իմպրովիզացիա. Աբովյան ճեմափողոց (Ալեքսանդրովսկի), տիկնիկային թատրոն (Աբովյան-Շիրազ խաչմերուկ)

13։30. «Վարպետների քաղաք Գյումրի» կտավի ստեղծում. Աբովյան ճեմափողոց (Ալեքսանդրովսկի), Երիտասարդական պալատի տարածք

14:00. Հիմնանորոգված Շիրազ փողոցի բացում

14:00. Արհեստների ու արվեստների ցուցադրում Շիրազի փողոց

14:30. Ռետրո ավտոմեքենաների ցուցադրություն. Ռուսթավելի փողոց

14:30. Խոսում են Գյումրվա մեծերը

• Դիմավորում է Ֆրունզը. Մհեր Մկրտչյանի հուշատուն-թանգարան. Ռուսթավելի 30

• Հյուր՝ Վարպետին: Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան. Վարպետաց 91

• Հրավիրում է Հովհաննես Շիրազը: Հովհ. Շիրազի տուն-թանգարան. Վարպետաց 101

• Հին ու նոր Գյումրի. Ձիթողցոնց թանգարան. Հաղթանակի պողոտա 47

16:00. «Ստիլ» գրաֆիկայի թանգարանի պաշտոնական բացում. Գայի 12

16:30. «Իմ սեր, Գյումրի՛». ֆլեշմոբ՝ «Գոհարներ» պարային համույթի մասնակցությամբ. Ռիժկովի ճեմափողոց

17։00. Նոր Գյումրի. երիտասարդական համերգ. Վարդանանց հրապարակ

20։00. «Գյումրու օր»-2019. տոնական համերգ. Վարդանանց հրապարակ

23:00. Հրավառություն. Վարդանանց հրապարակ
galatv.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ