Հասարակություն - Իսակովի արձանի գողացված խարիսխը մեծ հանդիսավորությամբ կվերականգնվի

 

Ինչպես հայտնի է՝ այս տարի լրանում է Խորհրդային միության նավատորմի ծովակալ Հովհաննես Իսակովի ծննդյան 125-ամյակը: Այս առիթով Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիան և «Այաս» ծովային հետազոտությունների ակումբը նախաձեռնել են Իսակովի արձանի գողացված խարիսխի վերականգնումը, որը տեղի կունենա օգոստոսի 25-ին և կնշանավորի ծովակալի 125-ամյակն ու կկապի մեր պատմության այդ շրջանը Կիլիկյան թագավորության ժամանակաշրջանի՝ մեր «ծովային» պատմության հետ:

Խարիսխի վերականգնման միջոցառումը կուղեկցվի ավտոերթով, որը կհասնի Արտանիշ, այնուհետև կվերադառնա Երևան՝ ծովակալի արձանի մոտ, որտեղ էլ կավարտվի միջոցառումը:

Լրագրողների համար կգործի անվճար միկրոավտոբուս: Սիրով հրավիրում ենք լուսաբանելու:

 

Օրակարգ

 

Օգոստոսի 25, ժամը 10.00-մասնակիցների հավաք Հովհաննես Իսակովի անվան թիվ 132 դպրոցում, հասցեն՝ Արամ Խաչատրյան փողոց, 28 շենք: Մասնակիցները կպատասխանեն լրագրողների հարցերին, այնուհետև ավտոերթով կշարժվեն Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղ՝ Այաս նավամատույց:

 

Ժամը 13.00-13.30-ժամանում Արտանիշ, որտեղ «Կիլիկիա» նավից կիջեցվի խարիսխը, կտեղափոխվի ավտոքարշակի վրա, և ավտոշարասյունը կշարժվի Երևան՝ Իսակովի արձանի մոտ:

 

Ժամը 17.00-18.00-խարիսխի տեղադրում արձանի մոտ, ՀԱՖ-ի նոր անդամների անդամատոմսերի հանձնման հանդիսավոր արարողություն:

 

Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 099 45-45-52

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ