Քաղաքական - Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահները քննարկել են ԼՂ հիմնախնդիրը

Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Էմանուել Մակրոնը Բրեգանսոնում հանդիպման ընթացքում քննարկել են տարածաշրջանային հակամարտությունները, այդ թվում Ղարաբաղյան հակամարտությունը:

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքով՝ բանակցությունները եղել են հագեցած, կառուցողական եւ վստահելի: Պեսկովը նշել է, որ անդրադարձ է կատարվել տարածաշրջանային հակամարտություններին՝ Բալկաններ, Ղարաբաղ, բավականին լուրջ խոսել են կլիմայի հարցի, Արկտիկայի իրադրության շուրջ:

«Այդ ամենը կարելի է բնութագրել որպես բովանդակային առումով հագեցած, բավականին կառուցողական եւ վստահելի երկխոսություն»,- «Ռոսիյսկայա գազետա»-ն մեջբերում է Պեսկովի խոսքը:  

news.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ