Տարածաշրջան - Էրզրումում հայտնաբերել են վրաց թագուհի Թամարի լեգենդար թոռնուհու գերեզմանը

Թուրքիայի հյուսիսարևելյան շրջանում հնագետները գերեզմանոց են հայտնաբերել, որը, ենթադրաբար, պատկանում է Թամար թագուհու լեգենդար թոռնուհուն՝ Գուրջի-Խաթունին, որն ամուսնացած է եղել սելջուկ սուլթանի հետ: Այս մասին հաղորդում է Новости-Грузия-ն՝ հղում անելով Թուրքիայում վրաց դեսպանատանը և տեղի ԶԼՄ-ներին:

Նշվում է, որ հնագիտական պեղումներն իրականացվել են Էրզրումում, որտեղ սարկոֆագներ են հայտնաբերվել, որոնք, ենթադրաբար, պատկանում են սուլթան Ալ Ադ-Դին Քայ-Քուբադ II-ին և նրա մորը՝ Գուրջի-Խաթուն մականունով արքայադուստր Թամարին:

Դեսպանատունը նշում է, որ կզբաղվի այս հարցի հետագա ուսումնասիրմամբ: Գուրջի-Խաթունը եղել է վրաց իշխանուհի, Ռուսուդան թագուհու դուստրը և լեգանդար Թամար թագուհու թոռնուհին:

tert.am
 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ