Քաղաքական - Ի՞նչ են քննարկել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները փակ նիստում

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գլխավոր գրասենյակում օգոստոսի 16-ին, քննարկվել է Ամուլսարի եւ Ստամբուլյան կոնվենցիային վերաբերող հարցեր: Այս  մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը` նշելով, որ ինքն անձամբ չի մասնակցել, սակայն տեղյակ է հարցերի ինչ շրջանակ է քննարկվել:

«Ես քաղաքում չեմ եղել, բայց եթե իմանայի այնպես կկազմակերպեի, որ ես էլ մասնակցեի, գիտեմ, որ քննարկվել են Ամուլսարի եւ Ստամբուլյան կոնվենցիայի հետ կապված հարցեր»,-ասաց նա:

Անդրադառնալով Ստամբուլյան կոնվենցիային` պատգամավորը նշեց, որ պատգամավորների կարծիքները կիսվում են այս հարցի շուրջ:

Հարցին, թե ինքն ինչ կարծիքի է կոնվենցիայի մասին, Աղազարյանն ասաց, որ իրեն թվում է` արդեն դեմ է. «Կամաց-կամաց ծանոթանալով կոնվենցիային, ինձ թվում է` ես արդեն դեմ եմ, որովհետեւ իմ գնահատմամբ էդ կոնվենցիան որպես փաստաթուղթ թափանցիկ փաստաթուղթ չի, իր մեջ խութեր կան, էս պահի դրությամբ ես համենայնդեպս դեմ եմ: Սակայն դեռ գործընկերներիս հետ կքննարկեմ եւ հնարավոր է կարծիքս փոխվի»,-ասաց նա:

Նշենք, որ երեկ` օգոստոսի 16-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գլխավոր գրասենյակում տեղի է ունեցել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների եւ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հանդիպումը:
 NEWS.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ