Քաղաքական - Սոնա Աղեկյանն ու Արարատ Խաչիկյանը ազատ են արձակվել

Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը եւ Երեւանի քաղաքապետարանի Կոմունալ տնտեսության վարչության պետ Արարատ Խաչիկյանը ազատ են արձակվել։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից։

Նշենք, որ Երեւանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ցույց անող քաղաքացիների, Սոնա Աղեկյանի, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Վահե Էնֆիաջյանի եւ Նաիրա Զոհրաբյանի հետ հանդիպել էր Երեւանի քաղաքապետարանի Կոմունալ տնտեսության վարչության պետ Արարատ Խաչիկյանը, որի հետ զրույցում Սոնա Աղեկյանը առաջարկեց նրան իր հետ բերած տարայից «շնչել կոյուղագծի բացակայության հետեւանքով առաջացած գարշահոտությունը», որից հետո տարայի պարունակությունը Խաչիկյանը թափեց եւ ոստիկանները բերման ենթարկեցին Սոնա Աղեկյանին։ Ոստիկանության բաժին հրավիրվեց նաեւ Արարատ Խաչիկյանը՝ պարզաբանումներ տալու նպատակով։

Նշենք, որ Երեւանի Աղյուսագործների 86 հասցեում մի քանի ընտանիքներ բողոքում են, որ զրկված են կոյուղագծից՝ Ռոստոմյան 91 հասցեում բնակվող 2 դատավորների պատճառով։
 NEWS.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ