Քաղաքական - Ռոբերտ Քոչարյանի աջակիցները նամակ փոխանցեցին ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին (տեսանյութ)

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատան դիմաց։

«Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները նամակ փոխանցեցին ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատան ներկայացուցչին, նամակն ուղղված էր դեսպանին:


Նրանք Գերմանիայի դեսպանատան ներկայացուցչին հայտնեցին, որ նամակում տեղեկություններ են՝ ՀՀ արդարադատության և իրավական ոլորտում տիրող իրավիճակի մասին և ակնկալում են Եվրոպական կառույցների, այդ թվում նաև Գերմանիայի դեսպանատան գնահատականը:

Քոչարյանի աջակիցները նամակը հանձնելիս նշեցին, որ այն հրապարակային է, և սպասում են, որ նամակի պատասխանը ևս կլինի հրապարակային: Դեսպանատան ներկայացուցիչն ասաց, որ նամակը կփոխանցեն դեսպանին:

 

tert.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ