Քաղաքական - Ադրբեջանի դեսպանատան անհիմն մեղադրանքներ. Հայաստանի ԱԳՆ արձագանքը

Հայաստանի ԱԳՆ-ն պարզաբանել է Ադրբեջանի դեսպանատան հրապարակած անհիմն մեղադրանքները՝ կապված «Բաքվի երիտասարդության ակումբ» հասարակական միավորման նախագահ Սաբիր Ռուստամովի մասնակցությամբ ինչ-որ միջադեպի հետ:

Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց, որ ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը Պյատիգորսկում մասնակցել է «Մաշուկ-2019» երիտասարդական համաժողովի բացմանը, այցելել ազգային տաղավարներ, ծանոթացել համաժողովի մասնակիցների ծրագրերին: Օգոստոսի 11-ին համաժողովի շրջանակում Հայաստանի դեսպանը դասախոսությամբ է հանդես եկել 10-րդ երիտասարդական համաժողովի գրեթե 500 մասնակիցների համար՝ Հայաստանի եւ Ռուսաստանի պատմամշակութային կապերը թեմայով: Դասախոսության ավարտին դեսպանը պատասխանել է հարցերին, այդ թվում Ադրբեջանից մանակիցների հարցերին: Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցի ենթատեքստում դիվանագետը ներկայացրել է կարգավորմանը Հայաստանի մոտեցումները եւ սկզբունքային դիրքորոշումը:

«Ճամբարում դեսպան Տողանյանի գտնվելու ժամանակ որեւէ իրադարձություն չի եղել, ինչի մասին հայտնում է ադրբեջանական կողմը, եւ որը կարող էր դառնալ ՌԴ ԱԳՆ Ադրբեջանի դեսպանատան դիմելու պատճառ»,- նշեց Աննա Նաղդալյանը:

Մինչդեռ, ադրբեջանական լրատվամիջոցների հըաղորդմամբ՝ Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատունը ՌԴ ԱԳՆ պաշտոնական նոտա է հղել: Նոտայում նշվում է, որ դեսպանը «Ադրբեջանի, երկրի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության վերաբերյալ անթույլատրելի արտահայտություններ է կատարել», ինչը «հարուցել է այդ համաժողովին մասնակցող «Բաքվի երիտասարդության ակումբ» հասարակական միավորման նախագահ Սաբիր Ռուստամովի արդարացի բողոքը, եւ տեղի է ունեցել տհաճ միջադեպ»: Իր՝ Ռուստամովի վարկածը պաշտոնականից մի փոքր տարբերվում է:
NEWS.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ