Մամուլ - Մոսկվայում տղամարդը երեխային փակել է ավտոմեքենայի մեջ և մոռացել, թե որտեղ է կայանել այն

ՌԴ Մոսկվա քաղաքում տղամարդը երեխային փակել է ավտոմեքենայի մեջ և մոռացել, թե որտեղ է կայանել այն: Ապա նա ոստիկանությանն ահազանգել է` հայտարարելով, թե մեքենան գողացել են: Ինչպես հայտնում է «РИА Новости»-ն, ոստիկանության աշխատակիցների օգնությամբ ավտոմեքենան գտնվել է:

«Հաղորդագրություն էինք ստացել ավտոմեքենայի գողության փաստով, որի մեջ երեխա կա: Ավտոմեքենայի տիրոջ հետ խոսակցությունից հետո պարզ դարձավ, որ մեքենան ոչ թե գողացել են, այլ նա պարզապես չի հիշում, թե որտեղ է կայանալ այն»,- ասել է աղբյուրի զրուցակիցը:
tert.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ