Տնտեսություն - Ջերմուկում հավաք ու երթ է ընթացել՝ ի պաշտպանություն Ամուլսարի. պահանջում են հանդիպում մարզպետի հետ

Ջերմուկում հավաք ու երթ է ընթացել՝ ի պաշտպանություն Ամուլսարի:

Այս մասին տեղեկացնում է Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը:

Հավաքվածները ուղիղ եթերի ժամանակ հայտարարեցին, որ Քննչական կոմիտեի մամուլի ասուլիսից հետո բնակչության շրջանում անորոշ վիճակ և լարվածություն է առաջացել:

Ջերմուկ քաղաքի տաքսիների կանգառ հրապարակից ավտոերթ սկսվեց, որտեղ ներկաները պահանջեցին մարզպետի ներկայությունը:

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն հրապարակել է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված համալիր փորձաքննության արդյունքները, որի կատարումը հանձնարարվել էր Advanced Resources Development (ELARD) ընկերության փորձագետների խմբին:

Ըստ այդ փորձաքննության արդյունքների՝ եզրակացության ընթացքում 16 կետ է նշվել, որոնք պահպանելու դեպքում բնապահպանական ռիսկերը կդառնան կառավարելի:
«Մինչև այժմ ասել ենք, որ Ջերմուկ քաղաքի բնակչությունն ու ամբողջ խելամիտ հայությունը Ամուլսարի հարցում իր որոշումը կայացրել է, ու ցանկացած փորձաքննություն չի ազդելու մեր որոշման վրա: Մեր որոշումն անփոփոխ է, Ամուլսարը սար կմնա»,- հավաքի ժամանակ հայտարարեց Ջերմուկի բնակիչներից Շիրակ Բունիաթիանը:

Բողոքի մասնակիցների խոսքով՝ փորձաքննությունը կատարած ընկերությունը լիբանանյան է, այն մի քանի նավթահոր է փորձաքննության ենթարկել և ոսկու հանքերի հետ աշխատելու փորձ չունի:

tert.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ