Հասարակություն - Սպիտակ տան պաշտոնական էջի լուսանկարում դոլարի եւ յուանի հետ պատկերված է հայկական 100-դրամանոց թղթադրամ

Սպիտակ տան Facebook-յան պաշտոնական էջում հրապարակվել է հղում հրապարակմանը, որում որպես նկարազարդում օգտագործված է ազգային արժույթների պատկերներով կոլաժ:

Լուսանկարում պատկերված են ամերիկյան դոլար, չինական յուան եւ ստորին աջ անկյունում՝  հայկական դրամ:

«Ես չգիտեմ ինչ զգալ, երբ Սպիտակ տան պաշտոնական էջը նյութ է հրապարակում, որում օգտագործված են դոլարի, յուանի եւ շրջանառությունից դուրս եկած հայկական դրամի պատկերները: Մեր փողը մի խառնեք ձեր առեւտրային պատերազմներին»,- Facebook-ի իր էջում նշել է հայ քաղաքագետ, ամերիկագետ Սուրեն Սարգսյանը:

Սպիտակ տան պաշտոնական էջի լուսանկարում դոլարի եւ յուանի հետ պատկերված է հայկական 100-դրամանոց թղթադրամ, որն արդեն շրջանառությունից դուրս է եկել:

news.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ